Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրին պարգեւատրել է Նորաձեւության ոլորտում արժանիքների շքանշանով։ Այս մասին հայտնում է WWD-ն։
73-ամյա Աննա Վինտուրը, ով արդեն կրում է Բրիտանական կայսրության շքանշանի «Dame Commander» կոչումը, դարձել է Պատվո շքանշանի ասպետ։ Այս կոչումը բարձրագույն պարգեւն է եւ շնորհվում է «երկար ժամանակահատվածում արվեստի, գիտության, բժշկության կամ պետական կառավարման մեջ նշանակալի ավանդի համար»: Մինչ օրս շքանշան ստացողների թվում են Փոլ Սմիթը, Ջ.Կ. Ռոուլինգը, Էլթոն Ջոնը եւ Փոլ Մաքքարթնին:
Բացի Աննա Վինտուրից, Չարլզ III-ից նորաձեւության ոլորտին մատուցած ծառայությունների համար պատվավոր մրցանակ է ստացել սերբ դիզայներ եւ Roksanda Ilincic ապրանքանիշի հիմնադիր Ռոքսանդա Իլինչիչը։ Ոլորտում նրան անվանում են «ժամանակակից գլամուրի թագուհի», իսկ Ռոքսալանդայի վառ ու անսովոր հավաքածուները քննարկման թեմա են դառնում Լոնդոնում յուրաքանչյուր Նորաձեւության շաբաթվա ընթացքում։