Ռուս Ալյոնա Մակեեւան, ով իրեն անվանել է Rammstein-ի քասթինգի տնօրեն, դարձել է խմբի ֆրոնթմեն Թիլ Լինդեմանի դեմ քրեական գործով մեղադրյալ։ Այս մասին հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Բեռլինի դատախազությանը։
Գերատեսչությունը հաստատել է, որ Մակեեւան նույնպես կասկածյալի կարգավիճակում է երաժիշտի դեմ հարուցված նախնական գործընթացում։ Նա եւ Լինդեմանը մեղադրվում են սեռական հանցագործությունների ու թմրանյութերի վաճառքի մեջ:
Գործի փաստաթղթերում Մակեեւան նշվում է որպես Rammstein-ի սեքս-փարթիների կազմակերպիչ։ Ենթադրվում է, որ նա ընտրել եւ հավաքագրել է գրավիչ աղջիկների խմբի ֆրոնտմենի համար՝ չպատմելով նրանց երաժշտի հետ հանդիպման իրական պատճառի մասին։ Ըստ Bild-ի՝ սկանդալից հետո խումբը դադարեցրել է համագործակցությունը Մակեեւայի հետ, եւ նա Գերմանիայից մեկնել է Ռուսաստան։
Հիշեցնենք, որ մեկ տասնյակից ավելի կանայք Թիլ Լինդեմանին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Նրանցից մեկը՝ իռլանդացի Շելբի Լինը, պատմել է, որ մայիսի վերջին Մակեեւայի ընտրած այլ աղջիկների հետ միասին հրավիրվել է խմբի հետ Վիլնյուսում կայանալիք համերգից առաջ խնջույքի։ Այնտեղ Լինդեմանն անձամբ բոլորին տեկիլա է հյուրասիրել։ Ինչ-որ պահի նա ցանկացել է մենակ մնալ Շելբիի հետ եւ, ըստ նրա, զայրացել է, քանի որ նա չի ցանկացել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Խնջույքից հետո Լինն արթնացել է կապտած, դողալով եւ հիվանդ, ինչպես նաեւ մասամբ կորցրել է հիշողությունը, ինչի պատճառով էլ աղջիկը կասկածել է, որ իրեն թմրանյութ են արել։
Ինքը՝ Լինդեմանը, հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։ Չնայած գործով որոշման բացակայությանը՝ երաժիշտն արդեն բախվել է սկանդալի հետեւանքներին։ Այսպիսով, Universal Music Entertainment ձայնագրման ընկերությունը սահմանափակել է գովազդային համագործակցությունը Rammstein-ի հետ։ Բացի այդ, խմբի մյուս անդամները խոստովանել են դրա հնարավոր կազմաքանդումը, քանի որ նրանք «ընտանեկան մարդիկ» են եւ չեն ցանկանում ներգրավվել «կեղտոտ պատմության մեջ»։