Ֆարել Ուիլյամսի՝ որպես Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի ստեղծագործական տնօրենի աթոռին իր պաշտոնական դեբյուտից ընդամենը մի քանի օր առաջ պարզ էր, թե ինչ կարելի է սպասել նորաձեւության տան համար նրա առաջին արշավից:
Instagram-ում Ֆարելը կիսվել է լուսանկարով, որում նա կանգնած է Փարիզի հսկայական գովազդային վահանակի առջեւ՝ իր առաջին Louis Vuitton գովազդային արշավի համար՝ Ռիհաննայի մասնակցությամբ: Դուետի հարաբերությունները շատ վաղուց են սկսվել՝ 2017 թվականին N.E.R.D-ի «Lemon» վերադարձի թրեքի շրջանակներում համագործակցելուց շատ առաջ: 2020 թվականին Ռիհաննան նաեւ հայտարարեց, որ Ֆարելի հետ աշխատում է իր նոր ալբոմի վրա։ Instagram-ի գրառումն ուղեկցվել է պարզ մակագրությամբ՝ «LOUIS VUITTON MEN’S S/S 2024»։
Գովազդային արշավում Ռիհաննային կարելի է տեսնել իր այժմյան խորհրդանշական հղիության հագուստով եւ Louis Vuitton-ի ամենադասական ուրվանկարներով՝ տարբեր վառ գույներով:
Ֆարելը հունիսի 20-ին Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում կներկայացնի իր առաջին հավաքածուն Louis Vuitton-ի համար։