Wildberries միջազգային առցանց հարթակը հրապարակել է ապրանքների ստացման կետեր բացելու նպատակով ներդրումների համար ամենահեռանկարային վայրերի վարկանիշը ԱՊՀ երկրներում։ Հիմնական չափորոշիչներն են երկրի բնակչությունը և գործող կետերի քանակը։
- Հայաստան։ Ստացման նոր կետեր բացելու լավագույն քաղաքներն են Արարատն ու Ստեփանավանը, Հրազդանը նույնպես հեռանկարային է։ Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ստացման կետերի պակաս կա քաղաքի հարավային հատվածում։
- Բելառուս։ Քաղաքների լավագույն կետերը գտնվում են Բորիսովում, Մոգիլևում (արևելքում և արևմուտքում կետերի պակասն ավելի շատ է), Գրոդնոյում, Բրեստում (քաղաքի արևմտյան մասը), ինչպես նաև Մինսկի մարզում։ Գնորդների համար ստացման կետերի պակաս նկատվում է Գոմելի արևելքում և արևմուտքում, ինչպես նաև Վիտեբսկի ծայրամասերում։
- Ղազախստան։ Ամենահեռանկարային վայրերն են՝ Տարազը, Կարագանդան և Շիմքենդը: Երկրում պատվերների ստացման կետերի մեծ մասը գտնվում է Աստանայում, սակայն դրանք բոլորը կենտրոնացված են քաղաքի կենտրոնում։
- Ղրղզստան։ Մայրաքաղաքը շարունակում է գրավիչ մնալ ներդրումների համար․ Բիշքեկի հյուսիսում ստացման կետերի պակաս կա: Օշը, Կարակոլը և Ջալալ-Աբադը ստացման կետեր բացելու թոփ վայրերն են:
- Ուզբեկստան։ Հաշվի առնելով, որ առցանց հարթակը այս երկրում վաճառքներ սկսել է ընդամենը մեկ տարի առաջ, ստացման կետերը սահմանափակ են (ինչը նշանակում է մայրաքաղաքի որոշ հատվածներում դրանց պակաս կա) և ներկայումս ստացման կետեր կան Տաշքենդում, Սամարղանդում և Բուխարայում: Այս պատճառով, ստացման կետեր բացելու համար հեռանկարային են երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Սամարղանդ, Բուխարա, Ֆերգանա, Նամանգան, Անդիջան, Նուկուս, Կոկանդ։
2023-ի մայիսի վերջի դրությամբ Wildberries-ի ստացման գործընկերային և սեփական կետերի ընդհանուր թիվն ավելացել է 1,5 անգամ՝ հասնելով 1584-ի, որոնցից 390-ը՝ Ղազախստանում, 271-ը՝ Հայաստանում, 839-ը՝ Բելառուսում, 22-ը՝ Ղրղզստանում և 62-ը՝ Ուզբեկստանում։ Ընդորում՝ ստացման գործընկերային կետերի պակաս սեփական կետերի համեմատ նկատվում է ԱՊՀ երկրների բոլոր խոշոր քաղաքներում։
Ստացման գործընկերային կետերի ընդհանուր հասույթը (եկամուտը) 2023-ի մայիսին տարեկան կտրվածքով աճել է 6 անգամ, ԱՊՀ երկրներում աճի դինամիկան գերազանցում է Ռուսաստանի միջին ցուցանիշը։
2023-ի հունիս Wildberries-ը վերսկսել է ստացման գործընկերային նոր կետերի բացման ծրագիրը: Այն ենթադրում է նոր կետեր բացելիս ստացման կետի շրջանառության տոկոսի ավելացում՝ ինչպես առաջնահերթ մանուշակագույն, այնպես էլ ստանդարտ կանաչ գոտիներում։ Հարթակի ինտերակտիվ քարտեզի վրա կարելի է ընտրել ամենահարմար կետը՝ point.wb.ru հղումով:
Լրացուցիչ եկամտի դրույքաչափերը հաշվարկվում են՝ ելնելով գոտուց և գտնվելու վայրից: Մանուշակագույն գոտում ստացման կետի բացումը Հայաստանում ձեռնարկատերերին թույլ կտա եկամուտ ստանալ շրջանառության 2,61%-ի չափով, Բելառուսում` 2,87%, Ղազախստանում` 2,54%, Ղրղզստանում` 2,41%, Ուզբեկստանում` 2,41%: Որպես բոնուս՝ բոլոր գործընկերները, որոնք նոր կետեր են բացում առաջնահերթ գոտում, նվեր կստանան ցուցատախտակ: Կանաչ գոտում եկամտի դրույքաչափը ենթադրում է հետևյալը՝ Հայաստանում՝ 2,22%, Բելառուսում՝ 2,44%, Ղազախստանում՝ 2,16%, Ղրղզստանում՝ 2,05%, Ուզբեկստանում՝ 2,05%։
«Մենք շարունակում ենք զարգացնել Wildberries-ը որպես առցանց հարթակ փոքր բիզնեսի համար բոլոր երկրներում, որտեղ մենք գործում ենք: 2023-ին մենք նախատեսում ենք է՛լ ավելի ընդլայնել համագործակցությունը ԱՊՀ երկրների ձեռնարկատերերի հետ, ավելացնել լոգիստիկ կարողությունները, ինչը նրանց թույլ կտա հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը մեր օգնությամբ»,- ասվում է Wildberries-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։