Կանադացի փոփ երգիչ Աբել Տեսֆայեն, ով ավելի հայտնի է իր The Weeknd բեմական անվամբ, հեռուստադիտողների կողմից քննադատության է ենթարկվել։ Նրանք անվանել են այլասերված՝ HBO-ի «Կուռք» սերիալի սեքս-տեսարանի համար, գրում է Page Six-ը։
Նոր սերիալի թողարկումից հետո երկրպագուները կշտամբել են աստղին իր կերպարի՝ Թեդոսի մասնակցությամբ տեսարանի ծայրահեղ անպարկեշտության համար: Ըստ սյուժեի՝ վերջինս հերոսուհուն, որի դերը կատարում է ֆրանսիական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Լիլի-Ռոզ Դեփը, անպարկեշտ արտահայտություն է ասում՝ մատները դնելով նրա բերանը։
Միաժամանակ երգիչն առարկել է, որ տեսարանում «սեքսուալ կամ սադրիչ բան չկա», եւ իր կերպարը ներկայացվում է որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդ։
«Նա զզվելի է, հոգեկան. ինչու՞ դա զարդարել: Այս տղան խենթ է », — իր կերպարը գնահատել է փոփ աստղը։