Իր հայտնի կազմվածքը պահպանելու համար Քիմ Քարդաշյանը ստիպված է մարզասրահում մի լավ տանջվել

Իր հայտնի կազմվածքը պահպանելու համար Քիմ Քարդաշյանը պետք է առավելագույնը ներդնի մարզասրահում։ Իր Instagram-յան էջի Stories բաժնում 42-ամյա ռեալիթի հեռուստաաստղը ցուցադրել է անձնական մարզիչ Սենադա Գրեկայի հետ ինտենսիվ մարզումների մի մասը։

Չորս երեխաների մայրը ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը՝ սեւ սպորտային տոպով եւ նույն գույնի շորտերով։

Քիմը խոստովանել է, որ սովորաբար իր մարզումներից լուսանկարներ ու տեսանյութեր չի հրապարակում։ Այնուամենայնիվ, նա հրապարակումներից մեկում նշել է. «Մենք քրտնաջան աշխատում ենք, եւ դա իսկապես լավ է»: Քարդաշյանը նկատի է ունեցել մարզասրահում իր մարզիչ Սենադայի հետ ինտենսիվ մարզումները: «Դա ավելի դժվար է, քան թվում է», — գրել է նա տեսանյութին կից, որտեղ նա բարձրացնում է ծանրաձողը։

Մարզիչը գովաբանել է նրան Instagram-ի իր վերջին գրառման մեջ: «Նա աշխատում է 2 ժամ եւ երբեք չի դժգոհում»,- գրել է Սենադան։ «Ես գիտեմ այն ​​ուժը, որը գտնվում է նրա մեջ, եւ այժմ մենք աշխատում ենք միասին՝ ապահովելու, որ Քիմն օգտագործի իր ուժը», — ավելացրել է Քիմի անձնական մարզիչը:

Քիմն ավելի վաղ հայտնել էր իր ինտենսիվ ֆիթնես ծրագրի։ Նրա խոսքով`  փորձառու Սենադայի հսկողության ներքո մարզվում է օրական երկու ժամ։

Comments (0)
Add Comment