Միլանի «Ինտերում» վարձակալությամբ հանդես եկած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնել է Սաուդյան Արաբիա։ 30-ամյա ֆուտբոլիստը կբանակցի «Ալ Հիլյալի» հետ, որը նրան առաջարկել է երկու տարվա պայմանագիր տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է Goal.com-ը։
Լուկակուի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
«Չելսին» Լուկակուի տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։