Ջեսսի Ջեյը չի թաքցրել իր հղիությունը, որն ավարտվել է մայիսի 19-ին հրաշալի փոքրիկի ծնունդով, սակայն դեռեւս չի հրապարակել իր հետաքրքիր իրավիճակի որոշ մանրամասներ։ Այս ամբողջ ընթացքում երգչուհին երբեք չի նշել իր երեխայի հոր մասին։ Նրա անհատականությունը հաշվարկելը, սակայն, դժվար չէր։ Ջեսին ավելի քան մեկ տարի հանդիպում է բասկետբոլիստ Չանան Սաֆիր Քոլմանի հետ. զույգին մեկ անգամ չէ, որ ֆիքսել են պապարացիների ֆոտոապարատները։
Երգչուհին որդու ծնունդից երկու շաբաթ անց որոշել է անձամբ ներկայացնել սիրելիին։ Սոցցանցերում նա սելֆի է հրապարակել իր հոգու ընկերոջ հետ (լուսանկարում Քոլմանի դեմքը ծածկված է գլխարկով), որը նա ստորագրել է հակիրճ ու լակոնիկ՝ «Մայրիկ եւ հայրիկ»։ Նա բառերը խնայել է ծննդաբերության սենյակում Չանանի ձեռքը բռնած մեկ այլ կադրի համար:
Ես ողջ ուժող փորձում եմ որոշ բաներ թաքցնել: Կարծում եմ, եթե դուք ինձ ճանաչում եք, ապա գիտեք դա: Ես ուզում եմ պաշտպանել այն մարդկանց, ում սիրում եմ, եւ ուզում եմ դա պահել միայն ինձ համար… Եվ հետո այնքան հաճախ եմ մտածում՝ գրողը տանի, քանի որ կյանքը կարճ է, բայց ես չեմ ուզում ափսոսալ դրա համար… Ես հանդիպեցի այս մարդուն… 2021 թվականին իմ վիժումից մի քանի շաբաթ անց: Նա նման էր մի լույսի, որը լուսավորում էր իմ մութ օրերը: Դա սիրո հորձանուտ էր, եւ հրաշք է, որ հղիացա բնական ճանապարհով»,- գրել է նա։
Ջեսին խոստովանել է, որ Չանանն իր համար իսկական աջակցություն է եղել իրենց ծանոթության առաջին իսկ օրվանից։ Եվ, իհարկե, նա ներկա է եղել ծննդաբերությանը։
Այդ օրը նա ձեռքս բաց չթողեց, եւ առանց նրա ես չէի դիմանա, — նշել է նա։
Երգչուհին նաեւ կիսվել է փոքրիկի նոր նկարներով։ Դրանցից մեկի վրա փոքրիկը բռնել է մոր մատը։ Ջեսսին որդու անունը դեռ չի բացահայտում։