Fastex-ը միացել է Orion Summit 2023 գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ աշխարհի ֆինանսական կենտրոն համարվող Նյու Յորք քաղաքում:
Fastex-ը էկոհամակարգ է, որում միավորված են Fastex Verse, Fastex Exchange, Fastex Pay, ftNFT մարկետփլեյս և Fastex Chain (Bahamut) ընկերությունները։ Fastex-ն առաջարկում է առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ: Էկոհամակարգը ստեղծել է մրցունակ հարթակ բիզնեսի և կրիպտո համայնքի համար, որտեղ Web3 լուծումները հասանելի են բոլորին: Առաջնորդվելով նորարարական գաղափարներով և լուծումներով՝ Fastex-ը ստեղծել է աշխարհում առաջին NFT թվային-ֆիզիկական (ֆիջիթալ) խանութ-սրահները ԱՄԷ-ում, ինչպես նաև կազմակերպել մեծամասշտաբ միջոցառումներ՝ NFT տոմսերով։ Էկոհամակարգի կարևորագույն ձեռքբերում է սեփական բլոկչեյնի՝ Բահամուտի ստեղծումը, որը նպատակ ունի ապահովելու ավելի կայուն և հուսալի միջավայր թվային արժույթների աշխարհում։
Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը հանդես կգա շնորհանդեսով՝ «Fastex-ը Web3-ում և ֆինտեխում» թեմայով: Աբրահամյանը գործադիր կառավարման մեծ փորձ ունի Հայաստանի կենտրոնական բանկում և առևտրային բանկերի հետ համատեղ ստեղծված ենթակառուցվածքներում: Նրա փորձը ներառում է թվային փոխակերպման կառավարումը, բիզնեսի անընդհատության պլանավորումը վճարային համակարգերում, կիբեռանվտանգության, ներքին աուդիտի, Ֆինտեխ և այլ ոլորտներում:
Fastex-ի գլխավոր իրավական տնօրեն Վարդան Խաչատրյանը կմիանա «Ինչպես են այլընտրանքային ներդրումները նպաստում ստարտափ էկոհամակարգի աճի արագացմանը և երկրի տնտեսական աճին» պանելային քննարկմանը: Խաչատրյանը ելույթ կունենա նաև «Ի՞նչ է կատարվում բլոկչեյն և կրիպտոշուկայում» պանելային քննարկմանը՝ ներկայացնելով էկոհամակարգի նորարարական լուծումները: Վարդան Խաչատրյանը տեխնոլոգիական աշխարհի նշանավոր ներկայացուցիչներից է, ավելի քան 10 տարվա փորձ ունի առաջատար իրավաբանական և տեխնոլոգիական ընկերություններում: Նրա իրավաբանական կրթությունը սկիզբ է առնում Բերքլիից և Նյու Յորքից:
Գագաթնաժողովի մասնակիցներին կներկայացվի նաև Fastex-ի հաջողությունն ու նորարարության վրա ազդեցությունը, ինչպես նաև Fastex Chain-ը, որը EVM մեխանիզմի հիմքով աշխատող հանրային բլոկչեյն է` նախատեսված ՏՏ, ֆինանսների և մատակարարման շղթայի կառավարման համար:
Fastex-ը Orion Summit 2023-ի Պլատինում գործընկերն է: Fastex-ը մշտապես սատարում է հեռանկարային տեխնոլոգիական նախաձեռնություններն ու միջոցառումները։ Orion Summit 2023-ը ևս բացառություն չէ։
Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովին հանդես կգա 40-ից ավելի հեղինակավոր բանախոս՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական և այլ ընկերություններից:
Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:
«Orion»-ի մասին
«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017-ին, ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։