Շվեյցարիայում գտնվող Թինա Թերների տունը կվերածվի թանգարանի

Շվեյցարական Ստեֆ քաղաքում գտնվող Թինա Թերների կալվածքը երգչուհու հիշատակի թանգարան կդառնա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Առանձնատունը 2021 թվականին գնել են Թինա Թերնե ու նրա ամուսին Իրվին Բախը։ Տունն ունի լողավազան, լճակ եւ նավամատույց։ Նույն թաղամասում է ապրում նաեւ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։

ԱՄՆ Թենեսի նահանգի Բրաունսվիլ քաղաքում նույնպես նախատեսվում է Թինա Թերների հիշատակին նվիրված համալիր ստեղծել։ Վերջերս քաղաքապետ Բիլ Ռոլս կրտսերը հայտարարեց, որ մտադիր է երգչուհու հուշարձանը կանգնեցնել՝ ենթադրվում է, որ այն կտեղակայվի այն դպրոցի մոտ, որտեղ նա սովորել է։

«Թինան ոգեշնչում էր ողջ աշխարհի համար: Նա Բրաունսվիլի բնակիչներին ցույց տվեց, որ կապ չունի, թե որտեղից եք սկսում, դուք ինքներդ եք ստեղծում ձեր պատմությունն այն ​​մասին, թե որտեղ եք ավարտվում», հայտարարել է քաղաքապետը։

Վերջերս Թինա Թերներն ապրում էր մեկ այլ տանը՝ Ցյուրիխից ոչ հեռու։

Comments (0)
Add Comment