Բենզեման 200 միլիոն եվրոյի առաջարկ է ստացել

Մադրիդի «Ռեալի» 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ֆինանսապես գրավիչ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, հաղորդում է Relevo-ն։

Այդ երկրի կառավարությունը Բենզեմային առաջարկել է երկու տարվա պայմանագիր կնքել տեղի ակումբներից մեկի հետ՝ տարեկան 100 միլիոն եվրո վարձատրությամբ։

Բենզեման կարող է դառնալ նաեւ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային դեսպաններից մեկը 2030թ․ աշխարհի առաջնության անցկացման հայտի ներկայացման ժամանակ։ Սաուդյան Արաբիան ցանկանում է աշխարհի առաջնությունն անցկացնել Եգիպտոսի եւ Հունաստանի հետ համատեղ։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման Արքայական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, խփել է 30 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում։

Comments (0)
Add Comment