Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Բրենթֆորդից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը խոսել է թիմում փոփոխությունների անհրաժեշտության մասին։
«Ես միշտ ասել եմ, որ կենտրոնացած եմ միայն ընթացիկ մրցաշրջանի վրա եւ ձգտում եմ առավելագույն օգուտ տալ թիմին։ Դրանից ավելին չեմ կարող անել։
Ամռանը շատ բան պետք է փոխել այստեղ, որպեսզի թիմը նորից սկսի հաջողությունների հասնել։ Իմ նպատակն է հաղթանակով ավարտել վերջին շաբաթը»,- Քեյնի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Քեյնը մասնակցել է 37 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Մեծ է հավանականությունը, որ նա ամռանը կփոխի ակումբը։