Այսօրվա իշխանությունը հայրենիքի և պետության միջև ընտրություն է կատարել՝ դեպի պետությունը՝ մոռանալով դրա բովանդակային սեգմենտը. Ադոնց

Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ, նախկին արտգործփոխնախարար, Արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը հյուրընկալվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկորության «Երկրի հյուրասրահ», որտեղ անդրադարձել է հետբրյուսելյան և առաջիկայում սպասվող բանակցություններին:

Ավետ Ադոնցի գնահատմամբ՝  Նիկոլ Փաշինյանը նոր տարանջատումներ է բերում օրակարգ, որն իրեն մտահոգում է:

« Այսօրվա իշխանությունը հայրենիքի և պետության միջև ընտրություն է կատարել՝ դեպի պետությունը՝ մոռանալով դրա բովանդակային սեգմենտը: Այնուամենայնիվ դա ընդունելի չէ: Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը գնացել էր գյուղ Բազմադերդ, որտեղ հանդիպել էր դպրոցականներին և նրանց հետ զրույցում առաջ քաշեց պետությո՞ւն, թե՞ հայրենիք ընտրությունը:  Տեղեկացրեց, որ ինքն ընտրել է պետությունը : Այս ամբողջ գործընթացն ուղղված է մեկ շատ կարևոր օրակարգի՝ հայկական ինքնությանը, որն էլ ավելի կարևոր է դարձնում հայկական ինքնությունը: Իմ համեստ գնահատմամբ՝ կատարվում են տարբեր ուղղություններով փորձեր՝ Արարատ թե Արագած, ժողովուրդ թե ազգ, հայրենիք թե պետություն, այս շարքը շարունակելով, եթե վաղը լինի, մի նախաձեռնություն զինանշանը փոխելու՝ ես չեմ զարմանա»,- ասաց Ավետ Ադոնցը:

Այս կոնտեքստում փորձառու դիվանագետն արձանագրում է, որ փորձում են կոտրել համահայկականությունը, որին տարիներ շարունակ ձգտում էին թշնամի պետությունները:

Ավետ Ադոնցի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ՝

Comments (0)
Add Comment