Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։ Մանչեսթերյան թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում 4:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
«Սեփական ստադիոնում մեր երկրպագուների ներկայությամբ մենք շատ հանգիստ ենք։ Առաջին րոպեից զգացողություն էր, որ պատրաստ ենք «Ռեալի» հետ դիմակայությանն ու հաղթանակին։ Շատ հանգիստ էինք, կատակում էինք, ոչ մի լարվածություն եւ անհանգստություն չկար։
Մեկ օր կհանգստանանք եւ կպատրաստվենք կիրակնօրյա խաղին «Չելսիի» հետ, որը կարող է չեմպիոնական դառնալ։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը իտալական թիմի հետ լավագույն նվերը չէ։ Նրանք մրցունակ ենք։ Բայց մենք պատրաստվելու շատ ժամանակ ունենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հունիսի 10-ին Ստամբուլում անցկացվելիք եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Միլանի «Ինտերը», որը պայքարից դուրս էր թողել «Միլանին»։