Արքայազն Հարին եւ նրա կինը կարող էին ավտովթարի ենթարկվել Նյու Յորքում պապարացիներից թաքնվելիս

Բրիտանացի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, կարող էին ավտովթարի ենթարկվել Նյու Յորքում՝ պապարացիներից տաքսիով փախչելու փորձի ընթացքում։ Այս մասին հայտնել է արքայազն Հարիի մամուլի քարտուղարը։ Նրա խոսքերը՝ բրիտանական Sky News հեռուստաալիքին հղումով, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամուսինները մասնակցել են Ms. Foundation 2023 Women of Vision Awards-in, որի հաղթողներից մեկը Մեգան Մարքլն էր։
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը լքել են Մեծ Բրիտանիան թագավորական ընտանիքի հետ գրեթե երեք տարի

առաջ կոնֆլիկտից հետո՝ հրաժարվելով կատարել թագավորական պարտականությունները։ 2021 թվականի մարտին զույգը սկանդալային հարցազրույց տվեց Օփրա Ուինֆրիին, որում նրանք մեղադրեցին հարազատներին՝ անտարբերության, մշտական ​​ճնշման և նույնիսկ ռասիզմի մեջ։ Այդ ժամանակից ի վեր զույգի և թագավորական պալատի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։

Comments (0)
Add Comment