Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել եւ չի կարողանա մասնակցել երկրի նորընծա չեմպիոն «Նապոլիի» դեմ առաջիկա հանդիպմանը, հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը։
«Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մխիթարյանը փոխարինվել էր առաջին խաղակեսի վերջին րոպեներին։ «Ինտերը» հաղթել է 1:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ։ Մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ Մադրիդ» դիմակայության հաղթողը։
Իտալիայի առաջնության 36-րդ տուրի «Նապոլի» — «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա մայիսի 21-ին։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։