Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակր Հովհաննես Բաչկովը գրառում է արել սոցիալական ցանցերում․
«Կյանքը եթե արդար լիներ՝ կաթի փողը կովին կտային, ձվի փողն էլ՝ հավին․․․․․․ Աշխարհի առաջնության չորրորդ բրոնզե մեդալ»։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաեւի հետ եւ պարտություն կրել 0:5 հաշվով։