Մահացել է Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդար ավագը

86 տարեկանում մահացել է Իսպանիայի հավաքականի նախկին ավագ, «Բարսելոնայի» լեգենդար խաղացող Ֆերան Օլիվելյան, հաղորդում է rfef.es-ը։

Պաշտպանի դիրքում հանդես եկած ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»։ 13 տարում նա կատալոնական թիմի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեպիոն (1959-ին եւ 1960-ին), քառակի գավաթակիր (1957, 1959, 1963, 1968): Եվրո-1964-ին Իսպանիայի հավաքականի հետ դարձել է չեմպիոն, եղել թիմի ավագը։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Ֆերան Օլիվելյան եղել է «Բարսելոնայի» տնօրենը։

Comments (0)
Add Comment