Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջատար «Ուրարտուն» երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվական։
Ռուսաստանցի մասնագետը անցած ամռանն է գլխավորել «Ուրարտուն»՝ փոխարինելով Ռոբերտ Արզումանյանին։
Դմիտրի Գունկոն երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում․ մարզել է «Խիմկին», կարիերայի մեծ մասն էլ անցկացրել է Մոսկվայի «Սպարտակի» համակարգում:
Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից՝ գլխավորելով «Նոան»։ Ռուս մասնագետի նախորդ ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի հունիսից։