Ո՞րն է երեխաների մոտ թլիկության անատոմիական պատճառը

Լեզվի կարճ սանձիկը կամ անկիլոգլոսիան կարող է նորածինների մոտ կրծքով կերակրվելու խնդիրների պատճառ դառնալ, իսկ ավելի մեծ տարիքում՝ թլիկության (թլվատության)։

Ինչպես պարզաբանում է Ուիգմոր մանկական հիվանդանոցի մանկական դիմածնոտային վիրաբույժ Անահիտ Շահինյանը, լեզվի կարճ սանձիկ ախտորոշումը նորածինների մոտ դնում է նեոնատոլոգը կամ կրծքով կերակրման մասնագետը, նկատելով, որ երեխան դժվարությամբ է կուրծք վերցնում։

Ընդ որում, ծծակ վերցնելու կամ շշով կերակրվելու դժվարություն այս խնդիրը չի առաջացնում։

Խնդիրը լուծելու համար կատարվում է կարճատեւ միջամտություն՝ տեղային անզգայացմամբ սանձիկը հատվում է, եւ երեխան անմիջապես մոտեցվում է մոր կրծքին։

Եթե նորածնային տարիքում խնդիրը ինչ–ինչ պատճառներով չի ախտորոշվել, ապա ավելի մեծ տարիքում այն կարող է հանգեցնել թլիկության։ Այս տարիքում եւս կարելի է կատարել վիրահատություն՝ ֆրենուլոպլաստիկա, բայց արդեն ընդհանուր անզգայացմամբ։

Սակայն պետք է հիշել, որ առհասարակ չխոսելու պատճառ անկիլոգլոսիան լինել չի կարող։ Երեխաները ունենում են նորմալ խոսք, միայն որոշ հնչյուններ են դժվար արտաբերում։

Մանրամասները՝ տեսանյութում։  

Comments (0)
Add Comment