Հեռուստահաղորդավար եւ դերասան Միխայիլ Գալուստյանն իր Instagram-ում հրապարակել է պապիկի լուսանկարը եւ խոստովանել, որ իր անձնագրային անունը Նշան Սերգեեւիչ Գալուստյան է։
«Բոլորի համար ես Միշա Գալուստյանն եմ, բայց քչերը գիտեն, որ իմ անձնագրում անունս Նշան Սերգեեւիչ է։ Ինձ անվանել են պապիս՝ Նշան Գեորգիեւիչ Գալուստյանի անունով։ Նա 18 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց։ Նա պատրաստվում էր օդաչու դառնալ»,- հիշել է Գալուստյանը։
Հումորիստի խոսքով՝ այն ժամանակ պատերազմի պատճառով «օդանավակայաններից ոչինչ չի մնացել», քանի որ դրանք ռմբակոծվել են, ուստի Նշան Գալուստյանին ուղարկել են ծովային հետեւակ։ Դերասանը նշել է, որ զինվորների խնդիրն է եղել նավակներով զինամթերք հասցնել փոքր հողատարածք։
«Նրանց վրա կրակում էին, նավերը պայթել են բառացիորեն նրա աչքի առաջ։ Այդ մարտերից մեկում նա բեկորային վնասվածք է ստացել։ Բայց նա ողջ է մնացել ու իրականացրել իր երազանքը՝ դառնալ կործանիչի օդաչու։ Նա, անշուշտ, զարմանալի մարդ էր: Հպարտ եմ, որ նրա անունն եմ կրում», — ամփոփել է Գալուստյանը։