Entertainment Weekly-ն բացառիկ կադրեր է հրապարակել «Եվ պարզապես այնպես» ֆիլմի երկրորդ եթերաշրջանից, որոնք միանշանակ արժանի են ձեր ուշադրությանը։ Կադրերում կարող եք տեսնել Քերի Բրեդշոուին Էյդանի հետ (մենք արդեն սպասում ենք նրանց սիրավեպի զարգացմանը), Միրանդա Հոբսին ընկերոջ հետ ընթրիքի ժամանակ, Շառլոտ Յորքին՝ ամուսնու՝ Հարրիի հետ եւ շատ ավելին։
Ըստ շոուրաներ Մայքլ Պատրիկ Քինգի՝ իրենք լսել են երկրպագուների քննադատությունը եւ նոր սեզոնն ավելի զվարճալի են դարձրել։ «Նման կլինի այն իրավիճակին, երբ ընկերդ անցնում է դժվարությունների միջով, իսկ հետո դու հանգստություն ես զգում, որ նա հաղթահարել է դրանք», — բացատրել է նա: «Կլինի սեքս եւ քաղաք․․․ Շատ ռեստորաններ եւ շատ Նյու Յորք: Ավելի շատ, քան ես երբեւէ տեսել եմ շոուի ժամանակ»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին թողարկվել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունը։ Ճիշտ է, ոչ բոլորն էին հիացած դրանով։ Լեգենդար նախագծի երկրպագուները երկու ճամբարի էին բաժանվել՝ ոմանք հիացած էին նոր սերիայով, իսկ մյուսները՝ խիստ հիասթափված։