Հեռուստահաղորդավարուհի Յուլյա Վիսոցկայան խոհարարական սկանդալային տեսանյութերի ֆոնին փոխել է իմիջը

Ռուս հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի Յուլյա Վիսոցկայան անսպասելիորեն փոխել է իմիջը։ «7Дней»-ի հեղինակները ենթադրել են, որ աստղին այս քայլին են մղել խոհարարության մեջ նրա բազմաթիվ անհաջողությունները։

Վերջին մեկ ամսվա ընթացքում համացանցի օգտատերերն ակտիվորեն քննարկում էին «Едим Дома!» հաղորդաշարի դրվագները, որտեղ Վիսոցկայան անհաջող եփում էր շոռակարկանդակներ, քյաբաբներ եւ չորացրած լոլիկ: Հեռուստահաղորդավարուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավիճակը եւ փորձում է հանրության ուշադրությունը շեղել այս զգայուն թեմայից։

Նա որոշել է կերպարանափոխվել եւ իր նոր կերպարով լուսանկար է հրապարակել ինստագրամյան էջում։ Վիսոցկայան փոխել է իր սովորական ոճը աֆրո գանգուրների։ Բաժանորդները դրական են գնահատել նոր սանրվածքը եւ նշել հեռուստաաստղի նմանությունը խորհրդային դերասանուհի Անաստասիա Վերտինսկայայի հետ։

Յուլյա Վիսոցկայան նախօրեին գրեթե տապալել է ներկայացումը, որում հանդես է գալիս գլխավոր դերում։ Սկանդալի ֆոնին սթրեսի պատճառով արտիստուհին կորցրել է ձայնը։

Comments (0)
Add Comment