Քևին Քոսթները 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից․ լուսանկարներ

«Թիկնապահ» ֆիլմի գլխավոր դերասան Քևին Քոսթները  և նրա սիրելիի՝ Քրիստին Քոսթների հարաբերությունները կարծես թե ավարտվեցին։

Հոլիվուդյան հերթական աղմկահարույց բաժանումը։ Ինչպես տեղեկացնում է TMZ-ն Քևին Քոսթների կինը՝ Քրիստինը, ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Թե որն է բաժանման պատճառը հայտնի չէ, սակայն ինչպես վկայակոչում են   Քրիստինի դատական ​​փաստաթղթեը պատճառը մշտական տարաձայնություններն են։

Հիշեցնենք, որ Քևին Քոսթները և դիզայներ Քրիստին Բաումգարտները (օրիորդական ազգանունը) ամուսնացած են արդեն 18 տարի։ Նրանք ծանոթացել են 90-ականներին գոլֆ խաղալիս, և ժամանակի ընթացքում նրանց միջև սիրավեպ է սկսվել։ Զույգը միասին երեք երեխա ունի՝ 15-ամյա Քեյդենը, 14-ամյա Հեյսը և 12-ամյա Գրեյսը։ Հայտնի է, որ ամուսնալուծության ժամանակ ամուսինները պատրաստվում են ձեռք բերել իրենց երեխաների համատեղ խնամակալությունը։

Նշենք նաև, որ Քոսթները նախորդ հարաբերություններից մեծացրել է ևս չորս ժառանգի՝ Լիամին, Էննիին, Ջոյին և Լիլիին, որոնցից երեքը ծնվել են դերասանուհի Սինդի Սիլվայի հետ ամուսնության ժամանակ։ 

Vesti.am 

Comments (0)
Add Comment