«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խիստ քննադատության է ենթարկել Իտալիայի առաջնության 33-րդ տուրի «Մոնցա» — «Ռոմա» հանդիպման մրցավարին։ Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
«Իմ կարիերայում ամենավատ մրցավարն էր։ Նա մեծ ազդեցություն չունեցավ արդյունքի վրա, բայց նա շատ վատ էր կատարում իր պարտականությունները, չէր զգում խաղը, ֆուտբոլիստների հետ ոչ մի հարաբերություն չէր կարողանում ունենալ, տեխնիկապես ահավոր էր։ Նա կարմիր քարտ ցույց տվեց ֆուտբոլիստի, որը 96-րդ րոպեին սայթաքեց հոգնածությունից»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky-ը։
«Մոնցա» — «Ռոմա» հանդիպման գլխավոր մրցավարն է եղել Դանիելե Կիֆին։