Այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի կունենա SpaceX Starship-ի արձակման երկրորդ փորձը։ Պատմական այս իրադարձությունը հնարավոր կլինի դիտել առցանց։ Ուղիղ հեռարձակումը կսկսվի արևելյան ժամանակով 8:45-ին (Երևանի ժամանակով 16:45-ին): Հրթիռի արձակումը նախատեսված է արևելյան ժամանակով 9:28 (Երևանի ժամանակով 17:28):
Դեբյուտային այս թռիչքի շրջանակում Starship-ի թռիչքը տեղի կունենա Starbase-ից, բայց այն չի փորձի վայրէջք կատարել: Թռիչքից մոտ 3 րոպե հետո Super Heavy հրթիռը կբաժանվի տիեզերանավից և փափուկ վայրէջք կկատարի Մեքսիկական ծոցում: Միևնույն ժամանակ Starship-ը կզարգացնի արագության, որը մոտ է ուղեծրային արագությանը և կթռչի դեպի իր նախատեսված վայրէջքի կետը Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների ափերի մոտ:
Ըստ SpaceX-ի՝ Starship-ի ողջ փորձնական թռիչքը պետք է տևի մոտ 90 րոպե: Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ ամեն ինչ կարող է չընթանալ պլանի համաձայն:
Starship-ի արձակման առաջին փորձը նախատեսված էր ապրիլի 17-ին: Թռիչքը, սակայն, չկայացավ առաջին փուլի անսարքության պատճառով, ինչի մասին ուղիղ եթերում հայտարարեցին ընկերության ներկայացուցիչները։ Մինչ այդ արձակումը նախատեսված էր ապրիլի 10-ին, սակայն այն ժամանակ բանը նույնիսկ չհասավ հրթիռի արձակման իրական փորձին, քանի որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաձգեց թռիչքի ժամկետը։
Բազմակի օգտագործման այս տիեզերական համակարգը բաղկացած է Starship-ից (Ship 24-ի նախատիպ) և Super Heavy հրթիռից (Booster 7-ի նախատիպ): Այն պետք է ուղեծիր դուրս բերի մինչև 150 տոննա օգտակար բեռ:
NASA-ն SpaceX-ի Starship-ն ընտրել է որպես անձնակազմով վայրէջքի առաջին մոդուլ Լուսնի հետազոտության իր Artemis ծրագրի համար, որի շրջանակում նախատեսվում է, որը տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի մակերեսին մինչև 2025-ի վերջը: Մինչ այս տիեզերանավը պետք է անցնի բազմաթիվ փորձարկումներ և ապացուցի իր պիտանիությունն այս առաքելության համար։