50 Cent-ը, կարծես թե, պատրաստվում է ամուսնանալ

50 Cent-ը եւ նրա ընկերուհի Ջամիրա Հեյնսը, որը նաեւ հայտնի է որպես Cuban Link, կարծես, ամուսնանում են: Մոդելի Instagram-ում կատարած վերջին գրառման մեջ նրա ձեռքին փայլել է տպավորիչ ադամանդով մատանի, գրում է Marca-ն։

Տեսանյութը, որն ուղեկցվում է սպիտակ սրտի եւ կողպեքի էմոջիներով, ինչպես նաեւ նրա մատանու վրա կենտրոնացած, կարծես հաստատում է, որ նրանք նշանադրվել են։

50 Cent-ը, նույն ինքը՝ Քերթիս Ջեքսոնը, արդեն խոսել է ամուսնության իր ցանկության մասին 2015 թվականին տված հարցազրույցում: 47-ամյա հիփ-հոփ արտիստն այն ժամանակ նշել է, որ դրա համար պետք է գտնել համապատասխան մարդ: Այժմ Ջամիրա Հեյնսի հետ նրա հարաբերություններից 4 տարի անց, կարծես թե, եկել է ժամանակը։ Մոդելը նրանից փոքր է 20 տարով եւ, կարծես, յոթերորդ երկնքում է երջանկությունից, որ գտել է իր ապագա ամուսնուն։

Comments (0)
Add Comment