Անդրեն սիրելիի՝ Անի Օհանյանի հետ նոր հոլովակ է ներկայացրել։ Ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում երգիչները օվկիանոսի ափին են։ Անին՝ գեղեցիկ կարմիր զգեստով, Անդրեն՝ դասական կերպարում, զբոսնում են օվկիանոսի ափին։
«Սիրո օվկիանոս»՝ հրապարակումը մակագրել է երգիչը՝ կադրերը ներկայացնելով իր «Քեզ տեր եմ» երգի ներքո։
Անդրեի ու Անիի համատեղ հրապարակումները միշտ արժանանում են երկրպագուների բուռն հավանություններին ու մեկնաբանություններին։ Այս մեկը եւս բացառություն չէր․ երգիչն ու սիրելին դրական մեկնաբանությունների տեղատարափ են ստացել ինչպես երկրպագուների, այնպես էլ՝ գործընկերների կողմից։
«Դուք զույգերի գերագույն ու ամենագեղեցիկ զույգն եք։ Երջանկություն Ձեզ ամեն մի ակնթարթ»,-մաղթել են նրանց։