Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության թիրախ է դարձել բիկինիով նոր սելֆիի հրապարակումից հետո

Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության թիրախ է դարձել բիկինիով նոր սելֆիի հրապարակումից հետո։ Երկրպագուները նրան մեղադրել են չափից դուրս ֆոտոշոփի մեջ՝ լուսանկարում նկատելով «բացակայող» միջնամատը։

«Ես պարզապես փորձում եմ @skims բիկինին եւ աղոթում եմ, որ Լոս Անջելեսում ընդմիշտ անձրեւ չգա»,- մակագրել է իր լուսանկարը 42-ամյա ռեալիթի աստղը։

Մինչ շատ երկրպագուներ գնահատում էին նրա գայթակղիչ բարեմասնությունները, մյուսները մեկնաբանում էին, թե որքան է կադրը ծանրաբեռնված ֆոտոշոփով:

«Որտե՞ղ է միջնամատը», — հարցրել է մի երկրպագու, իսկ մյուսն ավելացրել է. «Ինչու է այս լուսանկարն այդքան խմբագրված․․․ աջ կողմի մատը ջնջվել է, իսկ ձախ կողմի ներքին ազդրերը՝ պիքսելացված են։ «Ինչու՞ են ազդրերդ պիքսելավորված», — մեկնաբանել է երրորդ քննադատը: «Խմբագրման ծավալն աբսուրդ է։ Պարզապես սովորական լուսանկար տեղադրեք: Ոչ ոքի չի հետաքրքրում…. Դու 40 տարեկան ես»,- գրել է մեկ ուրիշը։

Քարդաշյանի մի քանի երկրպագուներ մեկնաբանություններում պաշտպանել են նրան՝ բացատրելով, որ նրա մատները կարող են ծուռ լինել՝ սարքը հեռախոսի հետեւի մասում նստած փոփ ջեկից բռնելու պատճառով։

Comments (0)
Add Comment