Ռուսաստանի հայերի միությունը խստորեն քննադատում է Ադրբեջանի զինուժի դիվերսիոն հարձակումը Սյունիքի մարզի Տեղ գյուղի դիրքերի վրա: Միաժամանակ անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, ովքեր հայ հասարակությանը համառորեն պարտադրվող «խաղաղության օրակարգի» հերթական զոհը դարձան:
Ցավոք, Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի պատճառը միայն Բաքվի կողմից հետևողականորեն տարվող զավթողական քաղաքականությունը չէ, որի գագաթնակետը Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասի և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների զավթում է: Հատկանշական է, որ այս միջադեպը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց և իր դռները բացեց Եվրամիության երկարաժամկետ դիտորդական առաքելության առջև՝ Հայաստանի այդ սահմանամերձ շրջաններում իբր կայունության ապահովման նպատակով:
Եվրամիության դիտորդները գիտե՞ն արդյոք, որ Ադրբեջանի ղեկավարությունը, երեսպաշտորեն քողարկվելով «տարածաշրջանում խախաղության» թեմաներով, իրականում շարունակում է ամենաբարձր մակարդակով լկտիաբար հայտարարել, «ադրբեջանցիների վերադարձի» մասին «իրենց» առասպելական հողերը, բայց իրականում անխոչընդոտ ոտնձգություն է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի և պատմականորեն հայաբնակ Արցախի նկատմամբ:
Դժբախտաբար այս իրադարձությունները հետևանքն են Հայաստանի կամազուրկ և Ադրբեջանի գործողություններին ոչ համարժեք քաղաքականության, որը փաստացիորեն հրաժարվել է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունից, բոլոր մակարդակներում հայկական իշխանությունների պրոֆեսիոնալիզմի և կամքի բացակայության: Բաքվի և Անկարայի հետ ազգային և պետական շահերին հակասող համաձայնությունները ստորագրելու Երևանի անմիտ պատրաստակամությունը և շտապողականությունը, «տարածաշրջանում խաղաղության» շղարշի տակ, ավաղ միայն հեռացնում է իրական խաղաղության հեռանկարը, որին, բնականաբար, ձգտում է յուրաքանչյուր հայ մարդ, և վտանգում է մեր ավանդական արժեքները և ինստիտուտները՝ այսինքն, Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև ղարաբաղյան երեք պատերազմներում մեր ժողովրդի զավակների հղած արյամբ:
Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում հասարակության հետ վարել բաց երկխոսություն, անտեղյակության և վախի մթնոլորտում հայտնաված բնակչությանը տեղեկացնել տեղի ունեցող գործընթացներին: Հայտարարությունների և միջազգային ատյաններին արվող ուղերձների հետ զուգահեռ բացահայտել և օգտագործել բոլոր պետական ռեսուրսները, այդ թվում երկրի ներսում՝ Ադրբեջանին սիմետրիկ պատասխան տալու համար: Մենք վստահ ենք, որ ամենից առաջ պետք է վերականգնվի փառապանծ հայկական բանակի և հայ զինվորի բարի համբավը, ովքեր նույնիսկ այս պայմաններում ցուցաբերում են հերոսություն և կամք՝ պաշտպանելու մեր հայրենիքը:
ՌՀՄ-ն դիմում է Ռուսաստանում ապրող հայրենակիցներին, հայ երիտասարդությանը՝ այս իրադրության պայմաններում ցուցաբերել հանգստություն և զգոնություն, չտրվել հնարավոր սադրանքների, սեփական գործողություններում ուղղորդվել Ռուսաստանի հայերի միության միասնականության և համերաշխության կոչով:
Մոսկվա, 12 ապրիլի, 2023թ.