Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղակոշիկները Sotheby’s աճուրդում վաճառվել է 2,2 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային գին է աճուրդում կոշիկի համար։
Air Jordan 13-ով Ջորդանն անցկացրել է 1998թ․ NBA-ի եզրափակիչի երկրորդ խաղը։ Այդ մրցաշրջանի եզրափակիչը վերջինն էր Ջորդանի կարիերայում։ Այդ եզրափակիչի մասին հետագայում նկարահանվեց «Վերջին պարը» վավերագրական ֆիլմը։
Նախորդ ռեկորդը նույնպես գրանցվել էր Մայքլ Ջորդանի խաղակոշիկի աճուրդային վաճառքում։ 2021-ին Sotheby’s-ը Ջորդանի Nike խաղակոշիկները վաճառել էր 1,47 միլիոն դոլարով։