Անգլիական «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան մոտ երկու ամիս անց վերսկսել է մարզումները լոնդոնյան թիմի ընդհանուր խմբում։ Անգլիացի ժամանակավոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ղեկավարությամբ «Չելսին» պատրաստվում է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը։
38-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում։ «Չելսին» պարտվել էր 0:2 հաշվով։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Տիագո Սիլվան մասնակցել է 21 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։
«Ռեալ» — «Չելսի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։