Չեֆերինը վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

55-ամյա սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը երրորդ անգամ ընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում, հաղորդում է կազմակերպության կայքը։ Քվեարկությունը տեղի է ունեցել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ընթացող ՈւԵՖԱ-ի 47-րդ Կոնգրեսում։

Այլ թեկնածու չի եղել։ Չեֆերինը կպաշտոնավարի եւս չորս տարի։

Չեֆերինը ՈւԵՖԱ-ի 7-րդ նախագահ է։ Նա պաշտոնը զբաղեցնում է 2016թ․ սեպտեմբերից, առաջին անգամ վերընտրվել էր 2019թ․ փետրվարին։

Comments (0)
Add Comment