Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը օնլայն կազինոյում մեկ ժամում տանուլ է տվել 1 միլիոն եվրո, հաղորդում է Yahoo Sports-ը։ Խաղադրույքներ կատարելիս Նեյմարը եղել է սոցիալական ցանցերից մեկի ուղիղ եթերում։
Այս ամիս Նեյմարը ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել եւ այս մրցաշրջանում այլեւս չի խաղա։
ՊՍԺ-ի կազմում Նեյմարն այս մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։