The Weeknd-ը դարձել է աշխարհի ամենահայտնի արտիստը

The Weeknd-ը մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես աշխարհի ամենահայտնի արտիստ։

33-ամյա երգիչը երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Նա ունի ամենաշատ ամսական ունկնդիրների թիվը Spotify-ում, ինչպես նաեւ առաջին արտիստն է, ում հաջողվել է երաժշտական ​​հարթակում հասնել ամսական ավելի քան 100 միլիոն լսումների։

Համաձայն հարթակի՝ «Blinding Lights» երգը, որը կատարողը թողարկել է 2020 թվականին, Spotify-ի բոլոր ժամանակների ամենաշատ հեռարձակվող թրեքն է։ Մինչ օրս այն լսել է ավելի քան 3,47 միլիարդ մարդ։

Comments (0)
Add Comment