Կողմնակից չեմ, որ առաջիկա խաղը քաղաքականացվի։ Արտերկրւմ հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները լավ գիտեն իրենց պատմությունը, ես նույնպես շատ լավ գիտեմ ձեր պատմությունը, բայց ֆուտբոլը չպետք է քաղաքականացվի։ Այն ոչ մի կերպ չպետք է անդրադառնա խաղի վրա։
Այս մասին ասուլիսում նշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, որը խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան — Թուրքիա հանդիպման մասին։
Անցյալը միշտ մոռանում եմ, նայում եմ առաջ։ Իմ առջեւ ֆեդերցիայի նախագահը խնդիր է դրել՝ փորձել դուրս Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ։
Առաջին պլանում սպորտն է եւ սպորտային հետաքրքրությունը։ Կողմնակից չեմ, որ քաղաքականցվի։ Բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են, որոնք գալիս են արտերկրից։ Նրանք իրենց կամքով չեն հայտնվել արտերկրում։ Բոլորը գիտեն իրենց պատմությունը։ Ես նույնպես շատ լավ գիտեմ ձեր պատմությունը։ Առաջիկա խաղում ամեն ինչ պետք է անենք, որ առաջին պլանում լինի ֆուտբոլը»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։
Հայաստան — Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանում։
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի