Չինացի գիտնականներն ապացուցել են, որ ավելի մեծ տարիքում ընկերների հետ կանոնավոր հանդիպումները մեծացնում են կյանքի տեւողությունը։ 80 տարեկանից բարձր մարդկանց համար ամենօրյա շփումը կրկնակի անգամ նվազեցնում է մահվան ռիսկը:
Հինգ տարի շարունակվող հետազոտության ընթացքում մահացել է միայնակ ապրող տարեցներից յուրաքանչյուր հինգերորդը, մինչդեռ ակտիվ սոցիալական կյանք վարող 14 մարդկանցից միայն մեկն է մահացել այդ ընթացքում: Նույնիսկ նրանք, ովքեր մեկ-մեկ են շփվել, նվազեցրել են մահվան ռիսկը:
Գիտնականները ենթադրել են, որ մեծաթիվ ընկերներ ունենալը կարող է նպաստել առողջ վարքագծին, բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը եւ օգնել նվազեցնել սթրեսը:
Փորձագետները նշում են, որ 85 տարեկանից բարձր մարդկանց մոտ սոցիալական մասնակցությունը ժամանակի ընթացքում զգալիորեն նվազում է, եւ պետք է ավելին անել, որպեսզի տարեցները առողջ սոցիալական կյանք վարեն: