Դուբայում անցկացվող թենիսի ATP-500 շարքի Dubai Tennis Champs մրցաշարում հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը։
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կմրցի լեհ Հուբերտ Հուրկաչի հետ։
Dubai Tennis Champs. 1/4 եզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (1, Սերբիա) — Հուբերտ Հուրկաչ (5, Լեհաստան)
Բոտիկ վան դե Զանդսխուլպ (33, Նիդեռլանդներ) — Անդրեյ Ռուբլյով (6, Ռուսաստան)
Դանիիլ Մեդվեդեւ (7, Ռուսաստան) — Բորնա Չորիչ (20, Խորվաթիա)
Ալեքսանդր Զվերեւ (16, Գերմանիա) — Լորենցո Սոնեգո (67, Իտալիա)
Քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 2-ին։
Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։