Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն ամռանը կհեռանա «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, եթե իտալական ակումբը այս մրցաշրջանի արդյունքում չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի առաջնության 24 տուրից հետո «Ռոման» 44 միավորով 5-րդ տեղում է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Լացիոյից»։ Առաջին չորս տեղերը գրաված թիմերն են նվաճում Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
2021 թվականի ամռանը «Ռոման» գլխավորած Մոուրինյոյի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։
«Ռոման» նախորդ անգամ Չեմպիոնների լիգային մասնակցել է 2018-2019 թվականների մրցաշրջանում։