Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դրվատանքով է խոսել Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» եւ նեապոլյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի մասին։
«Իսկապես, փառահեղ մրցաշրջան է անցկացնում «Նապոլին»։ Նրանք արժանի են չեմպիոնական տիտղոսին։ Ես ուրախ եմ Սպալետիի նման մեծագույն մարզիչի համար, որը երբեք չի հաղթել առաջնությունում։ Նա մեծ աշխատանք է կատարել վերջին տարիներին եւ արժանի է տիտղոսին»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Սպալետին «Նապոլին» գլխավորում է 2021 թվականից։ Իտալիայի առաջնության 24 տուրից հետո «Նապոլին» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 18 միավոր առաջ է մոտակա հետապնդողներ «Ինտերից» եւ «Միլանից»։