Թանկագին բարեկամներ
Հայրենիքի պաշտպանի օրը մենք սովորաբար շնորհավորում ենք բոլորին, ովքեր առնչություն ունեն զինված ուժերին՝ վետերաններին, ովքեր փրկեցին մեր պետությունը, մեր զինծառայողներին և նրանց, ովքեր կիսում են նրանց ծառայության դժվարությունները:
Այս տարի փետրվարի 23-ն առանձնահատուկ է, այն դարձել է իսկապես համաժողովրդական և բոլորիս համար հատուկ խորհուրդ է ստացել: Բոլոր նրանց՝ ում համար թանկ են պատվի և խղճի, ճշմարտության և արդարության իդեալները, ովքեր զենքը ձեռքին այսօր պաշտպանում են մեր հայրենիքը, նաև նրանց, ովքեր իրենց աշխատանքով, երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվության զգացումով, մասնակցում են մեր երկրի պաշտպանությանն ու հզորության ամրապնդմանը:
Առանձնապես ցանկանում եմ շնորհավորել և երախտագիտությունս հայտնել ռուսական խաղաղապահ զորամիավորման և 102-րդ ռազմաբազայի զինծառայողներին, ովքեր ապահովում են Արցախի խաղաղ կյանքն ու մեր հայրենակիցների հետ միասին պաշտպանում են Հայաստանի սահմանները՝ այս դժվարին ժամանակներում:
Առողջություն ձեզ, հաջողություն և բարեկեցություն: Շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
Արա Աբրահամյան