STYLE Beauty. «Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանի գեղեցկության գաղտնիքները (ֆոտո)

«Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանը նշում է՝ մաշկի խնամքն իր համար ամենակարեւոր կետերից է,-«Մաշկի առողջությունն ամբողջ մարմնի առողջությունն է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է գեղեցկուհին։

STYLE Beauty խորագրում Մոնիկան պատմել է նաեւ, թե ինչպես է իրականացնում իր խնամքը եւ բացահայտել գեղեցկության մյուս գաղտնիքները։

«Ես առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում դեմքիս  մաշկի ամենօրյա խնամքին, քանի որ այն չափազանց չոր է։ Վերջին 5 արիների ընթացքում հազարավոր միջոցներ եմ փորձել, եւ դրա լուծումը գտել  եմ․ վիտամինները եւ ճիշտ խոնավեցնող  շիճուկները ապահովում են մաշկիս թարմ տեսքը։ Նաքխան խնամք ընտրելը յուրաքանչույս պետք է ճանաչենք մեր մաշկի տեսակը։ Ես նկատել եմ՝ շատ աղջիկներ եւ կանայք օգտագործում  են  ամեն պատահած քսուք՝ առանց իմանալու դրա բաղադրությունը»։

Մոդելն ասում է՝ եկել է այն համոզմունքին, որ մաշկը պետք է խնամել երիտասարդ տարիքից։

«Ինքս 17 տարեկանից սկսած օգտագործել եմ խոնավեցնող քսուքներ: Շատ տարբեր  ապրանքանիշներից եմ օգտվում՝ եւ հայկական, եւ դրսից։ Խնամքի եւ դիմահարդարման պարագաներն իմ թուլությունն են․ ես պետք է ամեն ինչ փորձեմ եւ ունենամ»։

Մոնիկան նշում է՝ հավասարապես կարեւոր է իրականացնել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան խնամք․


«Առավոտյան դեմքիս մաշկը լվանում եմ  գելով, այնուհետեւ փրփուրով։ Սրբիչի փոխարեն մաշկս չորացնում եմ անձեռոցիկով։ Հետո բամբակով տարածում եմ տոները՝ PH բալանսը կառավարելու համար։ Այնուհետեւ օգտագործում եմ խոնավեցնող քսուք՝ կրեմային եւ գելային հիմքով, որոնք պարունակում են կոլագեն եւ հիալուրոնաթթու։ Օգտագործում եմ աչքերի շուրջ խոնավեցնող կրեմ, շիճուկ եւ վերջում՝ արեւապաշտպան։ Այն տարվա բոլոր եղանակներին  պարտադիր օգտագործում եմ։

Երկոյան խնամքը մի փոքր ավելի երկար է տեւում, հատկապես, երբ նկարահանումներից հետո ծանր դիմահարդադմամբ եմ լինում։ Որքան էլ հոգնած լինեմ, միեւնույն է՝ խնամքն առաջնային է։ Մեր աղջիկներին եւ կանանց խորհուրդ՝ երբեք  շպարով մի քնեք։ Գրեթե  նույն  քայլերն են առավոտյան դիմահարդարման։ Շպարը հեռացնում  եմ միցելյար ջրով, գելով եւ փրփուրով մաքրում ծակոտիները։ Օգտագործում եմ հանգստացնող եւ մաշկը վերականգնող դիմակ, խոնավեցնողներ եւ գիշերային դիմակ»։

Մոնիկան իր դեմքի մաշկը լրջագույն կերպով պատրաստում է նաեւ դիմահարդարումից առաջ,-«Խոնավեցնող, այնուհետեւ բազա եմ քսում։ Տանը ինքս եմ անում, սրահում՝ մասնագետը»։

Գեղեցկուհին, որն աչքի է ընկնում սլացիկ կազմվածքով, ասում է՝ դրա գաղտնիքն առողջ սնունդն ու մարզումներն են։ «Առանց այս երկուսի կարելի է մոռանալ դրա մասիմ (թեպետ  իմ դենքում  նաեւ ազդել են գեները)»։

Մոնիկան այն հայտնիներից է, որը չի խուսափում տնից դուրս գալ առանց շպարվելու։ 

«Փորձում եմ  առօրյա կյանքում  չշպարվել․ առողջ, թարմ մաշկը եւ ժպիտը ամենալավ շպարն են աղջկա համար։ Կնոջ գեղեցկությունը եւ հմայքը գալիս է հոգուց․ եթե  հոգին ժպտում  է, ապա կինը միշտ հմայիչ եւ գեղեցիկ 
է»։


Սյունե Առաքելյան

Comments (0)
Add Comment