Արսեն Վենգեր․ Կարծում եմ՝ «Արսենալն» այս տարի կդառնա չեմպիոն

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերը կանխատեսել է, որ լոնդոնյան թիմն այս մրցաշրջանում կկարողանա նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։

«Կարծում եմ՝ «Արսենալն» այս տարի կդառնա չեմպիոն։ Պրեմիեր լիգայում սովորաբար տիտղոսի հավակնող մյուս թիմերը դուրս են մնացել մրցավազքից։ Միակ վտանգը կարող է ներկայացնել «Մանչեսթեր Սիթին», որը սակայն այս մրցաշրջանում այդքան չի գերիշխում, որքան մեկ-երկու տարի առաջ։ Նրանց պաշտպանությունն ավելի խոցելի է դարձել»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Արսենալը» 21 խաղից հետո 51 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» 22 խաղից հետո ունի 48 միավոր եւ երկրորդն է։

Comments (0)
Add Comment