Հայտնիների ինստագրամյան էջերից այսօր ավելի շատ բան կարող ես իմանալ նրանց մասին, քան որեւէ այլ աղբյուրից։ Նույնիսկ, ամենափակ աստղերը, ժամանակ առ ժամանակ, կիսվում են ամենատաքուկ ու անձնական հրապարակումներով ու մտքերով։ NEWS.am STYLE-ը նախորդ շաբաթվա ընթացքում կրկին շրջել է հայտնիների էջերով ու առանձնացրել ամենահետաքրքիր նորություններն ու անձնական հրապարակումները։
Այժմ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Մարթա Կիրակոսյանն իր ինստագրամյան էջը նախորդ շաբաթ ջերմացրեց ավագ որդու՝ Նեոյի հետ նոր լուսանկարներով։ Երգչուհու հետեւորդները նկատել են, որ տղան արտաքնապես մայրիկին շատ է նման։
Որդու լուսանկարներով կիսվել է նաեւ դերասանուհի Անի Խաչիկյանը։ Փոքրիկ Տեսլային նվիրված հրապարակմանը կից հայտնի մայրիկը գրել է,-«Դու եկար, որ ես ճանաչեմ սերը՝ պայմանականություններից ու ակնկալիքներից ազատված, անանձնական»։
Ամերիկաբնակ երգչուհի Էմմին եւս որոշել է հետեւորդներին ջերմացնել իր եւ որդիների մասնակցությամբ տեսանյութով։ «Այնքան օրհնված եմ»,-հոլովակին կից գրել է երգչուհին։
Նախորդ շաբաթ հետեւորդների հետ ուրախալի լուրով է կիսվել նախկինում հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Լիկա Սալմանյանը։ Լիկան հրապարակել է մի քանի լուսանկար, որոնցից պարզ է դառնում, որ դերասանուհին հղի է։ Իր գեղեցիկ կարգավիճակը նա ընդգծել է կիպ սեւ զգեստով․ կերպարն ամբողջացնում է նուրբ դիմահարդարումը։
Երկրպագուներն արդեն շնորհավորում էին Սեւակ Ամրոյանին՝ հայր դառնալու կապակցությամբ, երբ երգչի կինը հերքեց համացանցում տարածված լուրը։ Բանն այն է, որ Քրիստինան Instagram-ում նորածնի լուսանկար էր տեղադրել, ինչը շփոթմունք էր առաջացրել․ շատերը կարծել էին, որ ծնվել է Սեւակի առաջնեկը։ Ավելի ուշ, սակայն, երգչի կինը նշել է, որ տվյալ լուսանկարում իր քրոջ նորածինն է։
Շաբաթն աչքի ընկավ նաեւ մի քանի թարմ ֆոտոշարքերով ու ոճափոխություններով։ Երկրպագուների հետ նոր լուսանկարներով կիսվեցին դերասանուհիներ Էլեն Ասատրյանն ու Էվա Խաչատրյանը։
Էլենի ֆոտոշարքը Elayne Collection-ի համար է։ Դերասանուհին դասական ոճում է՝ մոխրագույն պիջակ, ժիլետ եւ նույն երանգի տաբատ։
Իսկ Էվան նախընտրել է ավելի «վայրի» ոճը։ Դերասանուհին լուսանկարներում կրում է սեւ տոպ, պատռված ջինսե տաբատ եւ բարձրակրունկներ։ Ֆոտոշարքը սեւ ու սպիտակ գույների մեջ է։ Ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Ռաֆայել Փիլոյանը։
Իր ոճափոխությամբ նախորդ շաբաթվա ընթացքում փայլեց Սոֆի Մխեյանը։ Երգչուհին լուսանկար հրապարակեց ժամանակակից սպորտային լուքով, որի շուրջ աշխատել են ոճաբան Մանուկ Ալեքսանյանը, դիմահարդար Հրանուշ Եղոյանն ու վարսահարդար Անի Ավդալյանը։ «Ամենա»՝ այսպես է վերնագրել լուսանկարը երգչուհին, ըստ երեւույթին, նկատի ունենալով, որ շուտով նոր աշխատանքով է ներկայանալու։
Իսկ Hayat Project խումբն ու երգիչ Արամ mp3-ն նախորդ շաբաթ արդեն ներկայացրին իրենց նոր տեսահոլովակները։
«Ըդիգ է սերը»՝ կոչվում է այն երգը, որին անդրադսարձել է Hayat Project-ը՝ այն համեմելով գյումրվա բարբառով ու մինիմալիստական, բայց վառ ու տպավորիչ տեսահոլովակով։
Արամ mp3-ն եւս լիրիկական երգ է ներկայացրել՝ «Լսիր»։ Երգչի նոր տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, որն այնտեղ նկարահանել է ոչ միայն Արամ mp3-ին, այլեւ նրա կնոջն ու գործընկերներից մի քանիսին։