Գերմանացի Դոմենիկո Տեդեսկոն նշանակվեց ֆուտբոլի Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ Եվրո-2024-ի ավարտը, հաղորդում է Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։
Բելգիայի ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր ԱԱ-2022-ում անհաջող մրցելույթի պատճառով իսպանացի Ռոբերտո Մարտինեսի հրաժարականից հետո։ Մարտինեսը գլխավորել է Պորտուգալիայի հավաքականը՝ փոխարինելով Ֆերնանդու Սանտուշին։
37-ամյա Դոմենիկո Տեդեսկոն առաջին անգամ կաշխատի ազգային հավաքականում։ 2017-2019-ին նա եղել է գերմանական «Շալկեի» գլխավոր մարզիչը, 2019-2021-ին գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը», 2021-2022-ին՝ գերմանական «ՌԲ Լայպցիգը», որի հետ նվաճել է Գերմանիայի գավաթը։