Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկնել է երգչուհի Doja Cat-ի էպատաժային կերպարը, որով նա ներկայացել էր Փարիզի Նորաձեւության շաբաթին։
Նշենք, որ ամերիկացի երգչուհի Doja Cat-ը Schiaparelli Haute Couture-ի 2023 թվականի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը ներկայացել է ոտքից գլուխ պատված Swarovski բյուրեղներով․ կարմիր քարերի քանակը՝ 30000։ Schiaparelli-ի հավաքածուն ոգեշնչված էր Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործությունից:
Բյուրեղները Dodge-ին ամրացնելու պրոցեսը տեւել է գրեթե հինգ ժամ: Դիմահարդարման հեղինակ եթ ՄաքԳրատը նշել է՝ իրեն ոգեշնչել է Doja Cat-ի «անսահման համբերությունը» (չորս ժամ եւ 58 րոպե), որը պահանջվել է կերպարի ստեղծման համաչ»։
Հայտնի չէ, թե որքան ժամանակ է պահանջվել Գոհար Ավետիսյանին այս հիշարժան կերպարը վերարտադրելու համար, սակայն այն բավականին նման է ստացվել։