Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համաձայնության է հասել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։ Ամենայն հավանականությամբ, նա ամռանը կփոխարինի փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեին, հաղորդում է Todofichajes-ը։ Սակայն Զիդանը նախապայման է ներկայացրել ՊՍԺ-ի ղեկավարությանը։ Ֆրանսիացի մասնագետը չի ցանկանում աշխատել բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ։
Մեծ է հավանականությունը, որ ամռանը ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարին եւ ձեռք կբերի «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեին, որին նախընտրում է Զիդանը։
Նեյմարը 2017-ին 222 միլիոն եվրոյի դիմաց է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։ Այժմ 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։