Բեյոնսեն դարձել է «Գրեմմիի» պատմության մեջ ամենաշատ պարգեւատրված արտիստուհին՝ գերազանցելով հունգարա-բրիտանացի հանգուցյալ դիրիժոր Գեորգ Շոլտիի 26 տարվա ռեկորդը։
Երգչուհին գերազանցեց բոլոր ժամանակների «Գրեմմի» մրցանակների ռեկորդը՝ այս տարի 65-րդ Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ նվաճելով իր 32-րդ գավաթը:
«Ես փորձում եմ շատ զգացմունքային չլինել։ Ես փորձում եմ պարզապես ընդունել այս գիշերը», — մրցանակը ստանալիս ասել է նա:
Բեյոնսեն երկու մրցանակ է ստացել։ «Renaissance» ալբոմի համար՝ «Լավագույն պարային/էլեկտրոնային երաժշտության ալբոմ» եւ «CUFF IT» ստեղծագործության համար՝ «լավագույն R&B երգ» անվանակարգերում։