Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ եւ ռեժիսոր Նիկոլայ Դոստալը

77 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ եւ ռեժիսոր Նիկոլայ Դոստալը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը։ Կինոռեժիսորի մահվան պատճառը չի հաղորդվում։

Նիկոլայ Դոստալը ծնվել է 1946 թվականի մայիսի 21-ին Մոսկվայում՝ կինոռեժիսորի եւ թավջութակահարի ընտանիքում։ 1960-ականների սկզբին նա աշխատանքի է ընդունվել «Մոսֆիլմ» կինոստուդիայում՝ որպես օգնական, իսկ 1982-ին որպես ռեժիսոր կատարել իր դեբյուտը՝ «Սպասվում է ցուրտ եւ ձյուն» կարճամետրաժ ֆիլմով, իսկ երեք տարի անց ներկայացրել է «Մարդը» լիամետրաժ նախագիծը։

Դոստալը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Մեծ սեքսի փոքրիկ հսկան», «Փոքրիկ դեւը», «Ոստիկաններ եւ գողեր», «Շուրա եւ Պրոսվիրնյակ», «Ինձ մոտ ամեն բան կարգին է» եւ «Ամպային դրախտ»:

1997 թվականին ռեժիսորը ստացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2008 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում։

Comments (0)
Add Comment