85-ամյա դերասան Ջեք Նիկոլսոնն իր մեկուսացած ապրելակերպով վախեցրել է ընկերներին. տարեց արտիստը գործնականում տանից դուրս չի գալիս եւ չի հանդիպում իր ծանոթների հետ։ Այս մասին հայտնում է Radar-ը։
«Նա հասկացրել է, որ իր տունն իր ամրոցն է: Բայց մարդիկ պարզապես ուզում են, որ նա դուրս գա տանից եւ պատմի, թե ինչ վիճակում է։ Կամ, գոնե, հասկացնի, որ իր հետ ամեն ինչ լավ է», — հայտարարել է Նիկոլսոնի շրջապատից աղբյուրը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտիստն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը եւ չի հայտնվում հասարակության մեջ։ Աստղի ընկերներն անհանգստանում են, որ Նիկոլսոնը կմահանա միայնության մեջ։